Armsport.am-ը գրում է.

Sport.es-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

Թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է «Յուվեին» գնել 32-ամյա Մարսելոյին: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչեւ 2022 թվականը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մարսելոն ցանկանում է խզել պայմանագիրը «Ռեալի» հետ:

Այս մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել