Hraparak.am-ը գրում է.

Պուտին Փաշինյան երեկվա հանդիպումը սոցցանցերի ռուս օգտատերերի մոտ ոչ միանշանակ եւ երբեմն նույնիսկ՝ խիստ յուրատեսակ մեկնաբանությունների է արժանացել։ Շատերի համար զարմանալի է եղել, թե ժամանակին հակառուսականության սիմվոլներից մեկը համարվող Նիկոլ Փաշինյանը որքան արագ կարողացավ ճամբարափոխ լինել եւ դառնալ ռուսամետ։

Ընդհանուր տրամադրություններն, ի դեպ, չեն խոսում ի նպաստ Փաշինյանի․ «Սոխակն այլ երգ է երգում։ Իսկ ուր մնացին «Իսկանդերները», «ՍՈՒ»-երը եւ մնացածը»,- գրել է օգտատերերից մեկը։ Շատ օգտատերեր կարծիք են հայտնել, որ հարկավոր էր այնպես անել, որ Փաշինյանը ստիպված լինի հանրայնորեն, տեսախցիկների առաջ ատահայտվել Ղրիմի հանդեպ իր վերաբերմունքի մասին, ու այդ կերպ հասկանալ, թե որքան ազնիվ ու անկեղծ է Փաշինյանը իր խոսքերի եւ գործողությունների մեջ․ «Թող իր այցը սկսի «Ղրիմն Ռուսաստան է» հայտարարությամբ։ Հակառակ դեպքում այդ մուրացկանին պետք է վռդնել հեռու»,- գրել է օգտատերերից մեկ ուրիշը։

Այն, որ Փաշինյանին պետք է վռնդել, վստահ են ռուս սոցցանցային օգտատերերից շատերը։ Մարդիկ կարծում են, որ Փաշինյանից լավ բան սպասելն անիմաստ է։ Օգնություն կխնդրի, կվերադառնա Հայաստան ու կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ։ «Նա պետք է ասի, որ հայ-ռուսական հարաբերությունները ամենից առաջնայինն են իր համար։ Այլապես, թող գնա ուրիշներից օգնություն խնդրի»,- գրում է մի օգտատեր։

Շատ օգտատերեր կարծում են, որ Փաշինյանը պարզապես նողկալի մարդ է, եւ նա է պատճառը Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի ծանր եւ արյունալի պարտության։ Ուստիեւ չի կարելի նման նողկալի մեկի հետ հանդիպել։ «Ինչպես կարող է Պուտինը նման մեկի հետ հանդիպել։ Պետք է Պուտինն ինքն իր հանդեպ ունենա։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի ինչին է պետք Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը։ Հանուն ինչի»,- նկատում են շատ օգտատերեր։

Կան նաեւ այնպիսիք, որ հայտարարել են, որ Պուտինը լավ էլ գիտի, թե ով է Փաշինյանն ու ինչ տեսակ մարդ է, պարզապես սովոր է ցանկացած իրավիճակում պահպանել էթիկետը։ «Նա սորոսական ձեռնասուն է։ Այլեւս չգիտեմ էլ, թե Պուտինը նրա հետ ինչի մասին պետք է խոսի, սակայն Ռուսաստանի նախագահը կպահպանի էթիկետը»։

Ավելի զուսպ կեցվածքի կողմնակիցները հորդորել են համբերել, ու սպասել, տեսնելու համար, թե Պուտին-Փաշինյան բանակցությունները ինչ արդյունք կունենան։ Նրանք սակայն ընդգծել են, որ Հայաստանում հայերը պետք է հստակեցնեն իրենց համար, թե քաղաքական որ ուղղությունն են ընտրում։ «Լավ է լինել կամ մուրճի կամ զնդանի հետ, քան դրանց արանքում»,- նշել է մի օգտատեր։

Քաղվախծքը ըստ Regnum.ru-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել