Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, որը հայտնի է «Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի դերակատարմամբ, հայտնել է, որ ճանաչում է հոմոսեքսուալ դերասանների, որոնք կարիերայի համար վախի պատճառով թաքցնում են իրենց կողմնորոշումը, հայտնում է Mirror-ը։

Ուինսլեթի խոսքով՝ այսօր կինոսուդիաներում ծաղկում է սեռական փոքրամասնությունների խտրականությունը։ Նա նվազագույնը չորս գեյ դերասանի է ճանաչում, ընդ որում, նրանց մի մասն արդեն իսկ հայտնիության է հասնել, մյուսներն էլ նոր են սկսում կարիերան։ Սակայն նրանք չեն խոսում իրենց սեռական նախընտրություններ մասին, քանի որ վախենում են, որ դա կխանգարի կինոյում իրենց դերերին։

Ընդ որում, դերասանուհին նշել է, որ այդ խնդիրը գերազանցապես տղամարդկանց է վերաբերում։ «Հայտնի դերասանը ԱՄՆ-ից նոր գործակալի է ստացել, ու նա ասել է․ «Ես հասկանում եմ, որ դու բիսեքսուալ ես։ Ես դա հանրային չէի դարձնի»»,- գործընկերներից մեկի պատմությունը ներկայացրել է Ուինսլեթը։

Նախորդ տարվա հունվարին ամերիկացի դերասան Դի Ջեյ Քոուլսը խոստավանություն է արել։ Տղամարդը Twitter-ում հայտնել է, որ գեյ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել