Դերասանուհի Ջադա Փինկետ-Սմիթը՝ դերասան Ուիլ Սմիթի կինը, եւ նրանց դուստրը՝ Ուիլոուն, միաժամանակ խոստովանել են, որ սեռական հակումներ ունեն կանանց նկատմամբ: Նրանց զրույցի տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։

«Իմ կյանքում երկու անգամ սիրահարվել եմ կանանց։ Շատ վաղուց, երբ ես 20 տարեկան էի»,-հայտարարել է 49-ամյա Ջադա Փինկետ Սմիթը։ Նա հավելել է, որ հաճախ է կանանց նկատմամբ հակում ունեցել։ Ընդ որում, դերասանուհին ընդգծել է, որ ռոմանտիկ կապվածություն չի ունեցել։

«Ես կարող եմ հավատալ, որ դու սիրահարվում ես կնոջը», Փինկետ Սմիթը հայտարարել է դստերը:

20-ամյա Ուիլոու Սմիթը նշել է, որ դեռ չի եղել աղջիկների հետ հարաբերություններում։ «Բայց ես հաստատ գիտեմ, որ դա կարող է տեղի ունենալ։ Քանի որ ես նախկինում շատ ուժեղ զգացմունքներ եմ ունեցել կանանց նկատմամբ», - ասել է նա։

2020-ին երգիչ Աուգուստ Ալսինան հայտարարել է, որ երկար ժամանակ հանդիպել է Ուիլ Սմիթի կնոջ հետ, ընդ որում դա հաստատել է ամուսինը, քանի որ զույգը ազատ հարաբերություններ ունի: Կինն ավելի ուշ հաստատել է նրանց կապը, սակայն հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր ամուսինը «օրհնել է» սիրավեպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել