Ես արդեն իրականում դադարել եմ փորձերը հասկանալ փաշինյանական իշխանության քայլերի տրամաբանությունը թուրք֊ադրբեջանական ուղղությամբ, քանզի արդեն ակնհայտ է, որ այս իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը տանում է Հայաստանի և Արցախի վերջնական ոչնչացման։
Պարզապես ուզում եմ հասկանալ, երբ իրենք ագրեսիվ կերպով առաջ են տանում թրքահաճո օրակագը կամ պատրաստվում են ադրբեջանցիների հետ "եղբայրանալ" չե՞ն հասկանում, որ իրենց կողմից ուրճացվող գլոբալիստական "փուչիկը" պայթելու է հենց իրենց երեսին։
Ախր միայն կատարյալ անմեղսունակները կարող են ենթադրել, որ հայերին կարելի է համոզել մոռանալ իրենց անցյալը և գրկախառնվել արնախում թշնամու հետ, հատկապես որ այդ վայրենիները ամեն օր ապացուցում են ներկա իշխանության անմեղսունակությունը ազգային շահերի պահպանելու գործում.
Այստեղ պատկերված է հերթական հակահայկական բարբարոսությունը Արցախի Հանրապետության օկուպացաված տարածքներում, որը իրականացնում են ադրբեջանցիները։
Պատկերների վրա Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին է (1846 թ) որը գտվում է Մեծ Թողեր գյուղում։
Մեր ազգի ԹՇՆԱՄԻ ադրբեջանցիները պղծել են Խաչքարերը, գերեզմանները և Եկեղեցին։
Սա պարզապես մեզ բոլորիս ավելորդ անգամ հիշեցնում է թե ում հետ են պատրաստվում "եղբայրություն" անել Հայաստանի ներկայիս իշխանությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել