Հղիության ժամանակ սուրճի գործածումը ապագայում կարող է երեխայի մոտ առողջական խնդիրներ առաջացնել: Այս մասին հայտնում են Յունիս Քենեդի Շրաֆերի անվան Մանկական առողջության եւ մարդկային զարգացման ազգային ինստիտուտի գիտնականները: Նրանք իրենց եզրահանգումները ներկայացրել են ինստիտուտի կայքում:

Մասնագետները հետազոտության ժամանակ ուսումնասիրել են 8-13 շաբաթական հղիությամբ ավելի քան 2 հազար կանանց տվյալները: Մի խմբին թույլատրվել է օրական կես գավաթ սուրճ խմել, երկրորդը կոֆեին չի գործածել:

Պարզվել է, որ առաջին խմբում ընդգրկված կանանցից ծնված երեխաները եղել են 66 գրամով ավելի թեթեւ, քան նրանց երեխաները, որոնք ըմպելիքից հրաժարվել են: Գիտնականների խոսքով՝ ծնվելիս նորածնի ավելի փոքր քաշը կարող է երեխայի մոտ չափահաս տարիքում ճարպակալման, սրտի հիվանդությունների եւ դիաբետի խնդիրներ առաջացնել:

Նշվում է, որ հղիության ժամանակ նույնիսկ կոֆեինի աննշան քանակությամբ գործածումը կարող է նպաստել պտղի ներարգանդային զարգացման համպաղմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել