Սույն թվականի մարտի 26-ի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն իր ուժի մեջ մտնելուց պահից՝ 2009 թվականից մարտի 24-ից, կորցրել է իրավական ուժը!
Դա նշանակում է, որ արդեն չորրորդ օրն է, ինչ կոպտորեն խախտված են՝ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի իրավունքները, քանի որ վերջիններիս առաջադրված է գոյություն չունեցող հոդվածով մեղադրանք, որի հիման վրա նրանց նկատմամբ կիրառված են խափանման միջոցներ և այլ սահմափակումներ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ում վարույթում գտնվում է այս քրեական գործը, պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված իրավունքների խախտումները վայրկյան առաջ վերացնելու համար, այլ ոչ թե սպասեր նշված գործով հերթական նիստին։
Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտներն էլ, իրենց հերթին, պարտավոր են հանդես գալ վերոնշյալ ՍԴ որոշումից բխող կարգավորումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչին կանդրադառնամ հաջորդիվ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել