Պատկերացրեք, որ վթարի եք ընթարկվել եւ ոտքը պետք է անդամահատեն ու այդ ժամանակ սկսում եք կոշիկի մասին մտածել։
Հիմա ոմանք մտահոգված են Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու հարցով, այլ բան կարծես թե չի մտահոգում։
Մի մասի մոտ ակնհայտ ոչ ադեկվատության դրսեւորում է, մյուս մասը փորձում է այլ խնդիրներ լուծել։
Սա է այսօրվա հայ քաղաքական մտքի ու հանրային գիտակցության աստիճանը։
Պետք է երեւի հպարտանանք, որ Կարսը հանձնելուց առաջ ռուսերենը Կարսում երկրորդ պետական լեզու չէր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել