Պատմության մեջ առաջին անգամ մասնագետներին հաջողվել է հաղորդակցվել մարդկանց հետ, երբ վերջիններս գտնվել են քնած վիճակում և երազ են տեսել՝ առանց նրանց արթնացնելու։ Ըստ նրանց՝ դա կարծես նույն երևույթը լինի, թե հաղորդակցվեն տիեզերագնացի հետ, որն այլ Տիեզերքում է գտնվում։

Փորձն իրականացվել է իրարից անկախ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի լաբորատորիաներում։ Ընտրվել է 35 կամավոր։ Գլխավոր չափանիշը եղել է մարդկանց՝ ժամանակ առ ժամանակ երազներ տեսնելու և արթնանալուց առնվազն մեկ շաբաթվա ընթացքում դրանք հիշել կարողանալու ունակությունները։

Մի քանի փուլով է անցկացվել փորձը։ Սկզբում մասնակիցներին սովորեցրել են հասկանալ, որ նրանք քնի մեջ են գտնվում։ Դա այնպիսի վիճակ է, որբ մարդոը քնում է և միաժամանակ կարողանում է ազդեցություն ունենալ քնում տեղի ունեցողի վրա։ Նրանց բացատրել են, որ քնի ընթացքւոմ հարցեր են տալու, լուսային ազդանշաններ են միացնելու, մատներով դիպչելու են նրանց։ Իսկ կամավորները, որպես պատասխան, պետք է շարժեն աչքերը։

Յուրաքանչյուր լաբորատորիա ընտրել է իր ազդանշանային համակարգը։ Գերմանիայում, օրինակ, օգտագործել են Մորզեի այբուբենը։ Հատուկ մեխանիզմներ են ստեղծվել նաև, որոնք թույլ են տալիս ստուգել՝ արդյոք անձն իսկապես քնած է, թե պարզապես քնած է ձևանում։

Այսպես, փորձի ընթացքում գիտնականները տարրական հարցեր են տվել քնածներին, և որպես պատասխան, ինչպես նախապես պայմանավորվել էին, մասնակիցները շարժել են աչքերը։ Օրինակ՝ երկու անգամ դեպի ձախ, եթե հարկավոր էր քանակ ցույց տալ, կամ երեք անգամ աջ, եթե հարկավոր էր «այո» պատասխանել։

Լավագույն մասնակիցներին մինչև 150 հարց են տվել, և նրանք, զարմանալիորեն, սխալ են պատասխանել միայն 6-7 հարցի։ Ֆիզիոլոգիապես ամբողջությամբ քնի մեջ գտնվելով՝ նրանք հացերին պատասխանել են արթուն մարդկանց նման։ Արթնանալուց հետո գրեթե չեն հիշել, թե ինչ է կատարվել քնի ընթացքում։

Փորձի հեղինակները գոհ են արդյունքներից, իսկ դա նշանակում է, որ մենք այժմ ավելի մոտ ենք քունը ուսումնասիրելուն ու բացահայտելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել