Մեզ պատուհասած աղետի մասշտաբները սարսափելի են`

▪︎Արցախի կորուստ ու հայրենազրկում,
▪︎ Արցախյան հարցի շուրջ խաղաղ բանակցությունների տապալում, Արցախյան հաղթանակի արժեզրկում, Արցախի ու արցախցիների հանդեպ թշնամանքի գերգեներացում,
▪︎ բեմականացված պատերազմ, կազմակերպված պարտություն, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, անհետ կորածներ ու գերիներ,
▪︎ բանակի կազմաքանդում, գեներալիտետի վերջնական վարկաբեկում ու պատվազրկում, անվտանգային և պաշտպանական համակարգի քայքայում, տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ունեզրկում,
▪︎ ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, տարածքների կորուստ ( Սյունիքում, հաջորդիվ` Տավուշում և Արարատում),
▪︎ ինքնիշխանության կորուստ,
▪︎ ՀՀ-ում թուրք-ադրբեջանական շահերի գերակայության հաստատում,
▪︎ ՀՀ միջազգային վարկանիշի զրոյացում, հարաբերությունների վատթարացում Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, գործընկեր այլ պետությունների ու միջազգային կառույցների հետ,
▪︎ պետական համակարգի ու կառույցների աշխատանքի խաթարում,
▪︎ երկրի ներսում օտարերկրյա գործակալալան ցանցի բարգավաճում, պետական ամենաբարձր պաշտոններում դրանց ներկայացուցիչների նշանակում,
▪︎ ուժային կառույցների` պարալիզացում և անձնական շահերի համար ծառայեցում,
▪︎տնտեսության քայքայում, պետական պարտքի շեշտակի աճ,
▪︎ պարենային և էներգետիկ անվտանգության խաթարում,
▪︎ առողջապահության համակարգի քայքայում,
▪︎ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի տապալում,
▪︎կրթության և գիտության ոլորտի քայքայում,
▪︎ արդարադատության համակարգի "բռնաբարում",
▪︎ հասարակության պառակտում, հասարակության մեջ թշնամանքի սերմանում և հրահրում,
▪︎հայ առաքելական եկեղեցու հայածում,
▪︎ազգային արժեքների վարկաբեկում և նրանց դեմ պայքար,
▪︎համասեռամոլության, թմրամոլության և մնացյալ աղտերի բացահայտ ու քողարկված քարոզչություն,
▪︎Սփյուռքի հետ աշխատանքների տապալում և վստահության զրոյացում (Համահայկական հիմնադրամի գումարների յուրացումը վերջին կաթիլն էր)։

Ու այս ամենը վերջին երեք տարում։
Ու այս ամենը փողոցից իշխանություն զավթածների ձեռամբ։

Հայաստանը տոտալ կործանման շեմին հասցրած այս աղետը կանգնեցնելու ու դրա հետևանքները վերացնելու համար ահռելի ռեսուրսներ են պետք լինելու։
Ես չգիտեմ` արդյո՞ք կան այդ ռեսուրսները, լինելու պարագայում էլ` արդյո՞ք կա ժամանակ` այդ ռեսուրսները գործարկելու համար։ Բայց պիտի փորձենք, փորձենք մեր ներուժի ողջ գերլարումով։

Իսկ աղետը հաղթահարելու մի հնարավորություն ունենք, որի իրականացման միակ նախապայմանը փողոցից եկածներին օր առաջ փողոց շպրտելն է։

Նկարում իմ հայրենի Կարսն է` 100 տարի առաջ և այսօր...

May be an image of castle, outdoors and monument

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել