Մի խորհուրդ բոլոր նրանց, ովքեր այսօր Ճկունի կազմակերպած մինի ներկայացում-քարոզարշավ-հանրահավաքների ընթացքում հնչած բարբաջանքներն ու ստերն են բռնում և ներկայացնում դրանց սնանկությունը: Խնդրում եմ դա արեք առանց նրա լուսանկարների և վիդեոների, որպեսզի ինքներդ չդառնաք հենց այդ բարբաջանքները ձեզանից անկախ տարածող և գովազդող: Սև PR-ը ցավոք սրտի ևս PR է:
Համոզված եղեք, որ ինֆոբլոկադան ևս կարևոր բան է, իսկ այդ բարբաջանքներն ընկալողներն ու այդ «կտերը» ուտողները ևս շատ են: Մի օգնեք նրանց շատ հեշտությամբ ուտել դրանք: Որքան էլ այդ Ճկուն քաղաքական աղանդավոր քարոզիչի ասած ստերն աբսուրդային են մեզ համար, դրանց հավատացողներ և հավատալ ցանկացողներ դեռ կան:
Իսկ ի՞նչ է անում նա հիմա: Նա ընդամենը մոնիտորինգ է անում և ապրոբացիա է անում ապագա հնարավոր նախընտրականի իր «մառազմատիկ» թեզերը: Այս ամենի արդյունքում է դեռ որոշելու, թե արժե արդյոք գնալ հրաժարականի և ընտրության, թե դրա պահանջարկը ևս կարելի է չեզոքացնել՝այս փուլում հրաժարվելով հունիսի 20-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել