Հիմա ակտիվ քննարկվում է այն միտքը, որ մենք ու թուրքերը միմյանց թշնամի ենք ընկալում եւ դրա վերջը պետք է տալ ու փորձել բարեկամություն անել։
Ոմանք էլ սկսել են քննարկել, թե ով է դրանում մեղավորն ու ով է առաջինը սկսել, բայց կարծես թե չի քննարկվում հարցի բուն էությունը։
Բուն էությունն այն է, որ մենք ենք թուրքերին թշնամի ընկալում ու դրա համար ունենք պատճառ, իսկ թուրքերը մեզ թշնամի չեն ընկալում, այլ համարում են իրենց ճամփին ընկած մի քար խոչընդոտ, որը պետք է վերացնել։
Իրենք մեծ Թուրան են ուզում, ուզում են նաեւ իրենց ամենամեծ վտանգը Քուրդիստանը խեղդել Թուրանական ծովում շրջապատել թուրքերով։
Ուզում եք թուրքերին գլխների վրա դրեք ու ման տվեք, մեկ է, դրանով իրենց խնդիրը չի լուծվում մենք ուղղակի չպետք է լինենք, անկախ մեր վերաբերմունքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել