Մարդուն բնորոշ է հին իրերը, շինությունները գնահատելը։ Լիտվայում գոյություն ունի «Galeria Urbana» անունով ռեստորան, որի սեփականատերերը որոշել են փոփոխություններ կատարել դիզայնում և դրա համար դիմել են «Gyva Grafika» ստուդիայի մասնագետներին։ Սակայն վերանորոգումը հասարակ ու հերթական չպետք է լիներ. արգելվում էր փոխել սալիկները։ Նման պահանջը կատարելն այնքան էլ հեշտ չէր, այդ իսկ պատճառով դիզայներները երկար պետք է մտածեին։ Արդյունքում վերջիններս լուծում գտան. որոշվեց բազմահարկ շենքի լուսանկարներ անել, այնուհետև դրա պատուհանների հատվածները փակցնել սալիկներին։

Դիզայներներն ուղևորվել էի Կաունասա քաղաքի թաղամասերից մեկը, որտեղ անցկացրել էին իրենց մանկությունը։ Այնտեղ արել էին մի քանի լուսանկարներ, ապա դրանք վերածել կպչուն թղթերի։

Լուսանկարվող շենքի շատ բնակիչների այս գաղափարը դու չէր եկել և նրանք անգամ պատուհաններին չէին մոտեցել։ Իսկ մյուսներին գործընթացը շատ էր հետաքրքրել։

Դիզայներական նախագիծն անվանվել է «WC For Architects»: Սա նորություն էր դիզայնի ոլորտում, հետևաբար նախագիծը մեծ հաջողության ու ճանաչման հասավ։ Զուգարանը, որտեղ փակցվել էին լուսանկարները, հայտնի դարձավ ողջ աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել