Սպասվող արտահերթը դավաճանի սրտով անցկացնելու համար արվում է ամեն հնարավոր բան և այսօրվա շինծու հանդիպումները դրա ապացույցն էին:
Ումն՞ էր պետք Արմեն Սարգսյանի հանդիպումը օրինակ Մակունցի հետ,եթե կապիտուլյանտի հետ հանդիպել էր էլ ինչ՞ Մակունց: Պարզ է չէ՞,որ ձևական անբովանդակ հանդիպումներ էին:Թոզ փչոցի,հերթական ժամանակ շահելու ստացված արար:
Էս ապիկար իշխանությունը նոյեմբերից ժամանակ է շահում,որ մի օր ավել մնա և շարունակի իր ազգակործան ծրագիրը,իր դավադրությունը մեր ազգի նկատմամբ:
Այսօրվա «դագդիգական» տեղաշարժը դեպի Բաղրամյան 26 և հետնամասից զավեշտալի փախուստը ևս մի ապացույց էր,որ դավաճանը այլևս իրոք խնդիր ունի քաղաքում շրջելու` նա մերժված է:
Մերժված կապիտուլյանը վախեցած է,նա վախենում է մի քանի տասնյակ ակտիվիստից ,նա սնայպերներով ու հազարավոր ոստիկաններով է շրջում,նա արդեն իր շողքից է վախենում,էլ չեմ ասում,ինչքան է վախենում անցյալի շողքից,քանի որ այդ անցյալը հետ է գալիս և բումերանգի տիեզերական օրենքով ապտակում նրան:Նա գիտի,որ մեղմ ասած ազգի մեծ մասը այլևս իրեն չի ուզում ոչ տեսնի,ոչ լսի:
Մերժվածը ունի այսօր մի տարբերակ,ստանալ անվտանգության երաշխիքներ և գրել հրաժարական,զարմանալին այն է,որ որոշ «առնետներ» դեռ լուրջ չեն ընկալում իրավիճակը և չեն պատկերացնում,որ նրա հրաժարականից անմիջապես հետո իրենք են կարգվելու մեղավորներ և պատասխանատուներ այս ամբողջ ողբերգության համար:
Հ.Գ Հասկացեք վերջապես,որ սա հերթական իշխանափոխություն չի լինելու,սա պատմական մեծ աղետից ազատվելու քայլ է լինելու,որպես արժանապատիվ ազգ վերածնվելու վերջին շանսն է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել