Դոլմաման քանդում են. ահազանգում է Դոլմամայի Ժիրիկը։
Դոլմամայի ժիրիկը Հայաստանի «հպարտ» քաղաքացու հավաքական կերպարն է, նվիրյալ հեղափոխական, նախկիններից նեղացած, հինը մերժած ու նորը փառաբանած։
Նա մերժեց նախկինը, իր անցյալը, որտեղ նա կայացել էր, մարդկանց, որոնք իրենց վճարած գերթանկ հաշիվներով հարստացրել էին իրեն և կայացրել նրա բիզնեսը։
Բայց նա հպարտ էր, հեղափոխական, վիրավորում ու հայհոյում էր ցանկացածին, ով համարձակվում էր թթու խոսք ասել Նիկոլի հասցեին, քննադատել «հեղափոխությունը»։
Հին Հայաստանում նա բիզնես էր անում, փող էր աշխատում, Երևանի սրտում ուներ սեփականություն և ամենաթանկ ռեստորանը, իսկ «նոր Հայաստանում» նրա ռեստորանն այլևս չի աշխատում, նա այլևս փող չի աշխատում, ու հիմա, Ժիրիկի սրտի նիկոլը նրան 15 օր է տվել` իր սեփական տարածը ազատելու համար . . .
քանդում են. . .
Այսպիսի ճակատագրի արժանացել են հարյուր հազարավոր «հպարտ» քաղաքացիներ, մեծ մասը գիտակցել են իրենց սխալը, մի փոքր մաս դեռ դիմադրում է, իսկ ավելի ճիշտ` չի գիտակցում, այդքան ուղեղ չունի, որ գիտակցի ու հասկանա, թե ինչ աղետ է բերել իր և իր ընտանիքի գլխին։ Չեմ ասում երկրի, քանի որ այդ մարդիկ ուղղակի հայրենիք չունեն, պետություն չունեն, հոգով և էությամբ քոչվոր են, պոտենցիալ միգրանտ։
Հ.Գ. Շատերը կասեն ԱՐԴԱՐԱ, ես կասեմ ՈՉ, արդար չի, սխալ ա, չի կարելի ոտնահարել սեփականության իրավունքը, որքան էլ որ իրավունքի տերը իձիոտ լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել