Կապիտուլիացիայից հետո իր հոգեզավակին` ընդհանուր ատելության ֆոնին հայհոյելուց և դրանով կապիտուլիացիան կապիտալիզացնելու փորձից հետո դավաճանության գաղափարախոսության հիմնադիրը դարձյալ լծվել է նրան սատարելու գործին:
Դա անում է` բանակին սաստելով, որպեսզի հանկարծ բանակը չգնա կա´մ հեղաշրջման և կա´մ հոգեզավակին այլ ուղիներով հեռացման ճանապարվով:
Քննադատում է նրանց, որ բերում են հաջողված ռազմական հեղաշրջումների օրինակներ, որոնց արդյունքում երկրները կայունացել են: Օրինակ` Չիլին և Եգիպտոսը:
Միաժամանակ` բերում է օրինակներ, որպեսզի ցույց տա թե ինչպես են այդտեղ ռազմական հեղաշրջումներից հետո երկրները քանդվել կամ պետությունները վնասվել:
Եվ այդտեղ «մեծ փիլիսոփան» և «պետական մեծ գործիչը» կա´մ մանիպուլիացիոն ու խաբեբա հնարք է գործածում ու թեև պատմաբան է` կա´մ հերթական անգամ չի տիրապետում ո´չ պատմական իրականությանը և ո´չ էլ քաղաքական պատմությանը:
Իր բերած «ձախողված» օրինակներից Սիրիայում, որտեղ շուրջ հիսուն տարի առաջ է միայն ռազմական հեղաշրջում տեղի ունեցել` իշխանության եկած միջին օղակի սպա Հաֆեզ Ալ Ասադը երկիրը կայունացրեց, հզորացրեց և դարձրեց այն տարածաշրջանային ամենածանրակշիռ խաղացողներից մեկը:
2011թ.-ի պատերազմական պայթյունը երկրում ոչ մի կերպ ռազմական հեղաշրջում հնարավոր չէ կոչել: Դա իսլամիստական և հակակառավարական ապստամբություն էր, որի ժամանակ բանակն ամբողջությամբ պաշտպանեց երկրի իշխանությանը:
Նույնն է պատկերը Իրաքում, որտեղ յոթանասնականների վերջին Սադդամ Հուսեյինը հեղաշրջմամբ իշխանության եկավ և մեծապես կայունացրեց մինչ իրեն և իրենից հետո մեծապես անկայուն այդ երկիրը: Սադդամի տապալումը ռազմական հեղաշրջման հետ կապ չուներ: Դա արտաքին ներխուժող ուժի կողմից պատերազմում Իրաքի կորստյան արդյունք էր և վերջ:
Նույնն է և Սուդանում: Ցեղասպանության մեջ մեղադրվող բռնապետ Օմար ալ Բաշիրին վերջերս իշխանությունից հեռացրեց բանակը, որը հանգեցրեց երկրի միջազգային դիրքի բարելավման և Սուդանի համար հեռանկարի տեսարան բացեց:
Իսկ համեմատել Հայաստանը Սոմալիի հետ` նշանակում է հայաստանցիներին շփոթել սոմալեցիների հետ, որտեղ քաղաքացիական պատերազմ կար, կրոնական պայքար և պետության գոյություն չունեցող ավանդույթ:
Եվ խոսքն այնուամենայնիվ ռազմական հեղաշրջման մասին չէ: Խոսքն այն մասին է, որ դավաճանության հոգեհայրը, իր հոգեզավակի հետ միասին` լավագույնս տիրապետում է համոզիչ հնչող կեղծիքները խիստ համոզիչ ներկայացնելու արվեստին: Եվ դրա շնորհիվ է, որ մեր դյուրահավատ ու կռասեր ժողովուրդը մշտապես հետևում է գայլերին, որ հովվի թիկնոց են կրում:
Ու խաբվում է ու խաբվում ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել