Այլևս պարզ է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնազավթած <<իմքայլականների>> և նրանց ուղղորդող պատահականության ազգակործան <<համառության>> արդյունքում ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են: Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով: Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է: Այն պետք է անհապաղ վերանայվի և գործողության մեջ դրվի այդպիսիներին <<գիտակցության բերելու>>, իսկ ապա՝ նաև երկրի ղեկից հեռացնելու հստակ ծրագիր... Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր՝ այն ուժերի և միջոցների ներգրավմամբ, որոնք սովորաբար կիրառվում են Երկրի գոյությանը սպառնացող (այս դեպքում՝ ներքին) թշնամու դեմ պայքարում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել