Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացումը, եթե այդպիսին իրականում կա, կարող է պայմանավորված լինել եղանակի սեզոնային փոփոխության ժամանակ մարդու օրգանիզմում իմունային համակարգի որոշակի թուլացմամբ, ինչի արդյունքնում կորոնավիրուսով, որպես ներկայումս օդակաթիլային առավել դոմինանտ ինֆեկցիա, վարակվելու դեպքում որոշակիորեն կավելանա առողջապահական հաստատություններ դիմելիությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ՝ հանրահավաքների ժամանակ, բաց տարածքներում վարակի տարածումը քիչ հավանական է: Հիմնական հավանականությունը փակ տարածքներում մարդկանց կուտակումների ժամանակ է, այն էլ, երբ միջանձնային հեռավորությունը չի պահպանվում և տևական շփման գործոնն է առկա:

«Դիմակների կրելու խստացումների հետ կապված պետք է հասկանալ հասարակության վերաբերմունքը դիմակների կրմանը, տեսնում ենք,  քաղաքացիները դիմակներն ինչպես են դնում, եթե դնում էլ են, ձեռքերով անընդհատ կպնելով, հետո դնում գրպանը, հետո նորից կրում, մինչդեռ այդ դիմակները մեկանգամյա օգտագործման համար են, նաև դիմակը պետք է սերտ կպած լինի դեմքին: Այս ամենը հարցեր են, որոնք չուսումնասիրվեցին՝ տեսնում ենք միայն պոպուլիստական հայտարարություններ, բարձրագոչ խոսքեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել