Հայտնի երգչուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սվետլանա Լոբոդան, որն այս պահին բնակվում է Մոսկվայում, գաղտնի ելույթ է ունեցել Կիեւում` փակ երեկույթին: Այս փաստին ուշադրություն են դարձրել ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Instagram-ում դերասանուհու տեսանյութը։

Լոբոդայի ելույթը, ինչպես պնդում է РБК-ն, միկրոբլոգի իր էջի Stories բաժնում տեղադրել են վրացական ծագում ունեցող մոդելավորող Բիչոլլա Տետրաձեն եւ դիզայներ Լիլիա Լիտկովսկայան։

Ընդ որում, օրերս ուկրաինացի հեռուստատեսային պրոդյուսեր Ալեքսեյ Գոնչարենկոն պատմել է, որ Ուկրաինայի բնակիչները շատ են սիրում երգչուհիներ Անի Լորակին եւ Սվետլանա Լոբոդային, չնայած այն բանին, որ նրանք ապրում են Մոսկվայում: Ըստ Գոնչարենկոյի՝ արտիստուհիները պարզապես վախենում են վերադառնալ ուկրաինական շոու-բիզնես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել