Նիկոլի կողմնակիցները պետք է մի պարզ բան հասկանան. ձեր վոժդը պատրաստվում է ձեզ փուռը տալ։
Տեսեք, պարզագույն տրամաբանություն է, որը անգամ ձեզ հասու պետք է լինի։
Ձեր վոժդը հայտարարում է, որ Բանակի հայտարարությունը որակում է, որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Այդպե՞ս է։ Այդպես է։
Ձեր վոժդը էլ չի հանդիսանում թերթոնի խմբագիր, այլ երկրի ղեկավարն է ու սիրում է կրկնել, որ գերագույն գլխավոր հրամանատարն է։ Այդպե՞ս է։ Այդպես է։
Ձեր վոժդը, որը համ երկրի ղեկավարն է, համ էլ տեսականորեն իրեն են ենթարկվում մյուս ուժային կառույցները, հայտարարում է հանցագործության մասին, բայց ոչ թե հրամայում է ԱԱԾ-ին ձերբակալել ռազմական հեղաշրջման փորձ անողներին (բանակի գրեթե ողջ բարձրագույն հրամկազմը), այլ հանրահավաք է հրավիրում։ Այդպե՞ս է։ Այդպես է։
Ըստ այդմ, ձեր վոժդը չի վստահում ուժային կառույցներին և ըստ էության արձանագրում է հեղաշրժման՝ կայացված փաստ լինելը, որովհետև եթե ինքը գիտի, որ ուժայիններն իրեն չեն ենթարկվում, նշաակում է, որ էլ իշխանություն չունի։ Ձեզ չի՞ հուզում, թե էդ դեպքում ձեզ ինչու է հավաքում։
Հուշեմ. ինքը ոչնչի առաջ չի կանգնել ու չի կանգնելու։ Ձեզ էլ հավաքում է հետևյալ կանխավարկածով. եթե կարողացաք կանխել իր անկումը՝ շատ լավ, եթե չկարողանաք, բայց ձեր արյունով ներկեք իր ընդդիմադիրների ձեռքերը՝ էլի լավ։ Ընդ որում, ինքը էլի փախնելու է որոշիչ պահին, կամ էլ գոնե փորձելու է։
Նենց որ՝ որոշեք, փուռը գնացողնել եք դուք, չգնացողն էլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել