Տարբեր երկրների իմ գործընկերներին տևական ժամանակ է՝ ստիպված եմ լինում համոզել, որ հայ ժողովուրդը և Հայաստան պետությունը պատասխանատու չեն Նիկոլ Փաշինյան անունը կրողի արարքների համար։
Նույնը առաջարկում եմ արտասահմանում ՀՀ-ն ներկայացնող դիվանագետներին, հյուպատոսներին, հանրային ու մշակութային գործիչներին։ Դիմե՛ք ձեզ շրջապատող օտարազգիներին, փրկե՛ք հայ տաղանդավոր ազգի դեմքը, թույլ մի՛ տվեք, որ այս մարդը վերջնականապես խայտառակի մեր 5000-ամյա պատմության ձեռքբերումներն ու բարի համբավը։
Իշխող խմբակցության դեռևս խելամիտ պատգամավորներ և պաշտոնյաներ, ձեզանից շատերին անձամբ ճանաչում եմ, շատերի նկատմամբ պահպանում եմ հարգանքը։ Ախր դուք բոլորից լավ գիտեք, թե նա ինչ հոգեբանական ու բարոյական արժեքների կրող է։ Ձեզանից շատերին անձնական զրույցներում պատմել եմ նրա ավելի վաղ տարիների տրամադրությունների ու արարքների մասին, քննարկել ենք շատ խնդիրներ։
Գիտեմ, որ դուք եք ափսոս, դեռ կարող եք օգտակար լինել հայոց պետականությանը։ Մի՛ փչացրեք ձեր կերպարը վերջնականապես, մի՛ ոչնչացրեք ձեր ապագան հանուն մեկ մարդու չստացված կյանքի ու կամակորությունների։
Մեզնից դեռ տարիներ են պահանջվելու, որ Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ հարաբերությունները բերենք նորմալ վիճակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել