Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ ԱՀ ԿԳՄՍ նախարի ներկայությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար՝ Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարն էլ հայտարարեց երիտասարդներին թէ վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1548088808695160&id=100004821670539
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել