Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են:

May be an image of 1 person

Գագիկ Սողոմոնյան ֆեյք օգտատիրոջ գործով կալանավորված 4-իդ անձի՝ Արամ Սարգսյանի փաստաբանը կիսվել է գրառմամ և հավելել․ 

Չեմ ճանաչում այս անձին, սակայն պետք է փաստեմ, որ այժմ սպասում եմ Դատարանի կողմից իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը։
Պաշտպանյալս ունի երեք անչափահաս երեխա։
Հուսով եմ, որ սա պատահականություն է։
Ամեն դեպքում վստահեցնում եմ բոլորիդ, որ մինչև վերջ գնալու եմ սույն գործով ամեն տեսակի խախտման ետևից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել