Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի հատվածում։
Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել