ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին։ Դիմակներով, զինված ծառայողներով և այլն... Նաև տունն են խուզարկել։ Հեռախոսներն են առգրավել, համակարգիչ և այլն։ Մի խոսքով, խայտառակություն։
Ու ես հիմա նստած մտածում եմ՝ ո՞նց էլի, ախր ո՞նց են համարձակվում երկրի այս վիճակում Արցախի հարցով լավագույն մասնագետին անիմաստ քաշքշեն ու շոուներ սարքեն նրա գլխին։ Ախր պետություն քիչ թե շատ հարգող ցանկացած ղեկավար հենց այս օրերին պիտի գիշեր-ցերեկ Բեքարյանի պես մասնագետների հետ ստեղծված վիճակից լուծումներ փնտրեր։ Իսկ իրենք նստել ու մասկի-շոու են անում։
Հասկացանք, դավաճանի ծառաներ են։ Բայց սենց հոգով-սրտո՞վ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել