Եթե նկատել եք արտահերթ ընտրությունների չեղարկումից ամենաշատը Սորոսի գործակալական ցանցն է հիստերիայի մեջ հայտնվել: Բանն այն է, որ օտարերկրյա գործակալական ցանցը լուրջ նախապատրաստվել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններով իշխանության իրենց փայը մեծացնելուն: Այդ նպատակով նախապատրաստել էին Սորոսի ցանցի տակ գործող 4-5 կուսակցություն՝ ուլտրատեռորիստականից մինչև սահակաշվիլիական: Այդ կուսակցությունները պատրաստվում էին ընտրողներին խաբել հետևյալ սխեմայով՝ քննադատելով այսօրվա իշխանությանը, հավաքելով իշխանություններից դժգոհների ձայները և նախկին իշխանություններին՝ հավաքելով նախկինների վերադարձից վախեցողների ձայները: Այդ կուսակցությունները արդեն խորհրդարանի ներսում միավորվելու էին մեկ կալպակի տակ և վերջնականորեն զավթելու էին ՀՀ պետականությունը:
Սորոսականների ծրագրերը հօդս ցնդեցին: Արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ, որ Սորոսի գործակալական ցանցի սպասարկուները շատ շուտով հայտնվելու են ճաղերի ետևում դա ես ձեզ խոստանում եմ, իսկ ինչպես արդեն գիտեք, ես միշտ իրականացնում եմ խոստացածս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել