Փերիս Հիլթոնը հանդես է եկել զգացմունքային հայտարարությամբ, որում պատմել է Provo Canyon School գիշերօթիկ դպրոցում բռնության փորձի մասին: Նրա խոսքերն ուղղված են եղել կրթական հաստատություններում դաժան վերաբերմունքի դադարեցման մասին օրինագծի աջակցությանը։

«Իմ անունը Փերիս Հիլթոն է, եւ ես բռնության եմ ենթարկվել կրթական հաստատությունում։ Այսօր ես հանդես եմ գալիս հարյուր հազարավոր երեխաների անունից, ովքեր ներկայումս գտնվում են Միացյալ Նահանգների ողջ տարածքի գիշերօթիկ հաստատություններում։ Վերջին 20 տարիների ընթացքում մշտապես մղձավանջեր էի երազումս տեսնում, որ ինձ գիշերվա կեսին առեւանգում են երկու անծանոթներ, խուզարկում եւ փակում սենյակում։ Ես ամեն օր ենթարկվել եմ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության։ Ես կտրվել էի արտաքին աշխարհից եւ զուրկ էի իմ բոլոր իրավունքներից։ Առանց ախտորոշման ստիպված էի վերցնել դեղորայք, որոնցից զգում էի թուլություն եւ մարմինս թմրած էր։ Ինձ հետեւում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ես լոգանք էի ընդունում կամ գնում էի ցնցուղ։ Ես զգում էի, թե ինչպես են նրանք նայում իմ մերկ մարմնին․ դա նվաստացուցիչ է», - խոստովանել է շիկահերը։

Հիշեցնենք, որ ծնողները Փերիսին 11 ամսով ուղարկել են Provo Canyon School գիշերօթիկ հաստատություն՝ իր անվերջ երեկույթների համար պատիժը կրելու համար: Շիկահեր աղջիկը 16 տարեկան էր: Բռնության մասին աստղն առաջին անգամ պատմել է This Is Paris վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին նրա YouTube-յան ալիքում: Այն ժամանակ նա հայտարարել է․ «Ես ցանկանում եմ, որ նման հաստատությունները փակվեն, որ նրանք պատասխանատվություն կրեն։ Եվ ես ուզում եմ լինել երեխաների ձայնը, իսկ հիմա նաեւ մեծահասակների ձայնը, ովքեր նման փորձ ունեն։ Ես ուզում եմ, որ դա ընդմիշտ դադարեցվի, եւ իմ ուժերի սահմաններում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել