Հայտնի սորոսական ստախոսներից մեկը երեկվանից փորձում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը կապել ՎԵՏՕ շարժման հետ: Որպես ՎԵՏՕ շարժման հիմնադիր հերքում եմ սորոսականների կողմից տարածվող հերթական ապուշ սուտը: ՎԵՏՕ շարժումը որևէ առնչություն չունի Մեդիապորտ տելեգրամ ալիքի հետ, ասեմ ավելին՝ տեղյակ չեմ, թե ում ալիքն է: Գաղտնիք չէ, որ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը Հայաստանում փողով հավաքագրել է անամոթ ստախոսների և տարիներ շարունակ անսկզբունք, փողամոլների իր ցանցի միջոցով գեներացնում է սուտ տեղեկատվություն:
Հանրությանը կոչ եմ անում չհավատալ սորոսական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվական աղբին, առավել ևս այդ «տեղեկատվության» մեջ քիչ չեն ադրբեջանական, թուրքական շահերից բխող կեղծիքները:
Հիշեք, որ սորոսականները բացի փողից որևէ այլ սկզբունք չունեն:
Շնորհակալություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել