Ամեն դեպքում մի բան պետք է խոստովանել։ Այն, որ իրենց համար ամենակարևոր հարցերում երկիրը գրաված գործակալական այս ցանցը չափազանց պրոֆեսիոնալ է գործում։ Ոչ մի կորուստ, ոչ մի զոհ չի շեղում նրանց ընթացքը։ Ոնց քարոզում էին ադրբեջանցիների հետ եղբայրություն, այդպես էլ շարունակում են։ Ոնց խարխլում էին երկրի իրավական հիմքերը, այդպես էլ առաջ են գնում։ Մտածում ես՝ ախր ո՞նց... Ո՞նց կարող է մարդ այդքան անհաղորդ լինի իր ժողովրդի ցավին։ Սրանց էս ո՞նց են ծրագրավորել, որ անգամ հազարավոր երիտասարդների մահը ոչ մի ազդեցություն չի գործում իրենց ընթացքի վրա։ Ապշելիք է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել