Աղդամում բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները հետևելու են Արցախում հրադադարի պահպանմանը։ Փաստացի Թուրքիային ոչ միայն հաջողվեց անմիջական մասնակցություն Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, այլև ընդլայնել և ամրագրել իր ներգրավվածությունը։
Այս իրողությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը ընդամենը դեկորացիայի է վերածվել, ո՞ւր մնացին համանախագահներին տրված մանդատը և նրանց հայտարարությունները, թե Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և ուժի կիրառումն անընդունելի է։
Սրանք հարցեր են, որը հայկական կողմը բավարար չափով չի բարձրացնում, և տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես համանախագահող երկրներ, մեկուսացել են հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներից, իսկ նրանց ստեղծած վակուումը լցնում է Թուրքիան, որն իր գործողություններով ավելի է մեծացնում Արցախում իրավիճակի հետագա ապակայունացման վտանգը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել