«Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»։
Սրանք Երևանում հնչեցրած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերն են։
Իրանի արտգործնախարարի ասելիքն ուղղված էր հայ ժողովրդին ու Թուրքիային։
Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է, իսկ Թուրքիային ասվեց, որ Սյունիքի համար կռիվ են տալու և չեն թողնելու, որ այն պանթուրքիզմին սպասարկի։
Հայաստանի իշխանությանը Իրանի արտգործնախարարը բան չասաց։ Իրանն իր խոսքը նիկոլական իշխանությանն ասել էր պատերազմի օրերին։ Ի պատասխան մինչև այդ «թավիշների» հակաիրանական քայլերի՝ Իրանը մի քանի շաբաթ փակ էր պահել օդային տարածքը Ռուսաստանից եկող մեր ռազմական բեռների համար։ Ցամաքայինը բաց էր, իսկ օդը՝ փակ։ Միայն ՀՀ ԱԱԾ–ի ակտիվ միջամտությամբ է օդը բացվել։ Նիկոլը մատը մատին չի տվել ու զբաղված է եղել բացառապես «Հաղթելու ենք»–ի ներքո մեր պարտությունն ապահովելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել