Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին:
Վախենում է՝ շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նստելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը:
Խմբագիրը որոշել է Ազգային ժողովն ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և, ըստ էության, ինքնասպանության:
Իսկ ի՞նչ են մտածում սպանդանոց գնացող գառների դեմքով պատգամավորները, նրանք գոնե գիտակցո՞ւմ են, որ իրենց հերթական անգամ օգտագործում են, շահագործում անձնական ստրուկների նման, հասկանո՞ւմ են, որ լավագույն դեպքում նրանցից մի քանիսը կհայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ մնացածին ուղղակի կուղեկցեն ԱԱԾ մեկուսարան՝ երկարաժամկետ վաստակած հանգստի:
Առավել նվիրյալներին կուղարկեն արտերկրներ՝ երաշխավորելով ապահով ու անվտանգ միջավայր, իսկ մնացածին, ինչպես արդեն ասեցի:
Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածո՞ւմ են առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել