Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը սիրավեպ ունի Blink-182 թմբկահար Թրեվիս Բարկերի հետ: Այս մասին հունվարի 24-ին հայտնել է People ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Նշվում է, որ անցած հանգստյան օրերին 41-ամյա Քորթնին և 45-ամյա Թրեյվիսն անցկացրել են Փալմ Սպրինգում՝ հանրաճանաչ Քրիս Ջենների մոր տանը:

Հեռուստաաստղը և երաժիշտը լողավազանից նմանատիպ սթորիներ են տարածել Instagram-ում:

Հրապարակման համաձայն՝ զույգը հանդիպում է ավելի քան մեկ ամիս: Նրանք երկար ժամանակ ընկերներ էին, բայց հետո նրանց հարաբերությունները վերաճեցին այլ բանի:

Այս պահին զույգը չի մեկնաբանում իրենց հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Քորթնի Քարդաշյանը երեք երեխա ունի Սքոթ Դիսիկից, որից բաժանվել էր 2015 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել