Երբ մենք պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ունակ չէ աշխատելու, և պահանջում ենք, որ անհապաղ հեռանա, դա վերաբերում է ոչ միայն նրան, որ նա ուղղակի ջախջախեց երկիրը, կոտրեց ազգի ողնաշարը և հասցրեց մեզ ազգային աղետի դուռը, այլ նաև Նիկոլը պետք է հեռանա, քանզի իր իշխանությունն ուղղակի ունակ չէ կամ չի ուզում պաշտպանել Հայաստանի շահերը։
Շատ ցայտուն օրինակներ են այսօրվա երկու իրադարձությունները, որոնք ցույց են տալիս նիկոլականների ապաշնորհ և հիմար քաղաքականությունն արտաքին դաշտում։
Օրինակ՝ այսօր Իրանի արտգործնախարար Մոհամմադ֊Ջավաթ Զարիֆն Ադրբեջան իր այցի ժամանակ հայտարարեց, որ Իրանը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է Ադրբեջանին, որ վերջինս «ազատագրեց իր տարածքները»։
Սա իրականում լրջագույն ազդակ է առ այն, որ Իրանն այլևս չի զբաղեցնելու նեյտրալ հայակենտրոն դիրք։
Հիմա շատ կարևոր դիտարկում. թող ոչ ոք չհամարձակվի մեղադրել իրանցիներին, իրենց դիրքորոշման հիմնական «հեղինակն» է Նիկոլ Փաշինյանը, որը արեց ամեն ինչ, որ մեր դաշնակիցները և հարևանները թեքեն իրենց դեմքը մեզանից։
Պարզապես վերլուծեք երկու տարվա ընթացքում Փաշինյանի քաղաքականությունն Իրանի հանդեպ (ավել բան չեմ խոսում):
Երկրոդը` այսօր ԵԽԽՎ հերթական նստաշրջանի օրակարգում հայ գերիների հարցը չներգրավվեց, փոխարենը եվրոպացիները քննարկելու են ռուս քաղաքական «մուտիլովչիկ» Նավալնու հարցը։
Ես, իհարկե, չեմ ցանկանում քննարկել եվրոպացիների շինծու մարդասիրությունը և սկզբունքայնությունը, սակայն այստեղ կրկին ողջ մեղավորությունը Փաշինյան Նիկոլի և իր կողմից ղեկավարած դիվանագիտական տեսլականի իսպառ անզորություն է՝ առաջ մղել մեզ հետաքրքրող հարցերը և Հայաստանի+Արցախի շահերի պաշտպանությունը։
Իրականում սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք շատ երկար մեզ հարվածելու են, և միակ մեղավորը ներկայիս Հայաստանի ոչ բարով «ղեկավարն» է։ Ժողովո՛ւրդ, լուրջ, չե՞ք տեսնում, որ նիկոլականների իշխանությունը շատ հետևողական խժռում է թե՛ Երկիրը, թե՛ հայ ազգի շահերը։
Նիկո՛լ, հեռացի՛ր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել