Հայ ժողովուրդը կայսրությունների փլատակների տակ մնալու սկզբունքը փոխել էր 20–րդ դարի 90–ականներին՝ հաղթանակ տանելով Արցախյան պատերազմում։
Մինչև այդ եղել էր Օսմանյան կայսրության փլուզումն ու 1915–ի ցեղասպանությունը, ինչպես նաև ցարական Ռուսաստանի փլուզումն ու Հայաստանի 1–ին հանրապետության վերացումը։
Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումների «իքս» սցենարի դեպքում Հայաստանում կարող են լինել ողբերգական իրադարձություններ։ Պուտինյան Ռուսաստանի դեմ մեծ խաղում Նիկոլի գլխավորած Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ՝ խժռվելով Թուրքիայի կողմից։ Նիկոլն, ի դեպ, կողմ է դրան (բազմիցս բացատրել եմ, թե ինչու)։
Հիմա այն եզակի դեպքերից է, երբ մենք կարող ենք ազդել մեծ համակարգում սպասվող գործընթացների վրա՝ ինքներս մեզ օգուտ տալով։
Սկզբի համար անքննարկելի ու անհրաժեշտ պայման է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Դրանից հետո պետք է նրա հրեշավոր գործունեության հետևանքներն ամբողջությամբ բացահայտել ու «մեսիջ» հղել ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ ռուսներին։
Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից։ Առայժմ կարող է։ Մինչև մարտ–ապրիլ կարող է։ Հետո՝ չէ։ Հետո Հայաստանում զարգացումները տեղի կունենան թուրքական կամ ռուսական սցենարով։ ՀՀ–ն այդ դեպքում ոչ թե դիտորդի, այլ օբյեկտի դերում է լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել