Ինձ համար Ադրբեջան, ադրբեջանցի հասկացողություն չկա այլևս...
Նրանք թուրք են, Թուրքիայի մի հատված են, Թուրքիայի մի մասնիկը, հայատյացության գենետիկ կրողը և նպատակային, հետևողական, թուրքական ճկուն դիվանագիտությամբ, փողի, կաշառքի ու շողոքորթության միջոցով հասան և հասնում են իրենց նպատակին:
Եվ այս քայլական իշխանությունների ու սորոսական կառույցների վաստակների իշխանությունն իրենց ողջ օտարերկրյա փողերով սնվող գործակալական ցանցով, կազմակերպություններով հանդերձ մի ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ էին՝ ներդրված Հայաստանում նպատակային, ծրագրված ու հեռանկարային:
«Ալֆայից» մինչև «Օմեգա», թրքասիրության քարոզից մինչև Թուրքիային տրվելուն և թուլացած հաճույք ստանալուն, թուրք ներելուց մինչև հայկական պատմական հողերը, տարածքները, նվիրելուն, Եղեռնից մինչև այս ապիկարների ձեռքով մեր զինվորների սպանդի կազմակերպումը, մեր ժողովրդի հաղթական ոգին, ազգային հպարտությունը զրոյացնելը:
Ժողովո՛ւրդ, այդ ապիկար ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ «ջարդել» է պետք, «փշրել» և ազատվել թրքանալու, թուրքի ստրուկը դառնալու վտանգից:
Լուսնոտ, հիպնոտիկ, զոմբիացած, նվաստացած, հիմարացած, ընկճված, վախեցած վիճակից դուրս գալ է պետք...
Մեջքը շտկել և ոտքի կանգնել, պայքարել...
Պայքարել և հաղթել այս գործակալական ցանցին ու թուրքերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել