Խնդիրը ոչ թե գալիք պատերազմն է, այլ, ոնց հասկացա, նրա մեկնարկի ժամկետները։
Իսկ մինչ այդ կամ միգուցե դրա ընթացքում, ով գիտի, ՀՀ-ում կարող է երկրորդ «հեղափոխություն» (հեղաշրջում կամ իշխանության հանձնում իմաստներով) լինել։
Ընդ որում, դա կարող է լինել ինչպես ներթիմայինի մասով, որի դեմ գործող կոնկրետ անձը քայլեր է ձեռնարկում, այնպես էլ արևմտյան թեկնածու-2 պրոյեկտով։
Դե, ռուսները, եթե անկեղծ, խորապես զզվել են էս ամենից, բայց որ համը հանենք, իրենցը կանեն։
Հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել հակառուսականության պետական քարոզը, անգամ գերիների չվերադարձը ռուսների վրա բարդելը ու մնացյալը...
Կարծում եմ՝ թեժ է լինելու. թեժ է լինելու Ուկրաինայում, Հվ. Կովկասում, անգամ Վրաստանում, Միջին Ասիայում...
Մի բան էլ. հատկապես մեր տեղացի երիտբոլշևիկ հեղափոխականների մասով, որ, ի դեմս Նավալնու, Լենին են տեսնում, ով իբրև «վերադարձել» է՝ Ռուսաստանում հեղափոխություն անի, էդ հեղափոխության 1917թ. նախադեպի պատմության մյուս դրվագնելին լա՞վ եք ծանոթ, հատկապես մեր մասով, այ далбо ...  տգետներ։
Բա որ բյուջեում խնդիրներ լինեն, Թուրքիայի՞ն, թե՞ Ադրբեջանին եք դիմելու, որ փող տան, թե՞ պետության հողը գրավ եք դնելու... Ասենք՝ Սյունիքը, հը՞․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել