Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամների:
Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, հրատապ լուծման արժանի որևէ այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի:
Բայց սա էլ հերիք չէ: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը:
Նախ՝ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին:
Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին:
Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս:
Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին:
Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանադրական իրավունք է, և անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որևէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել