Շատ դժվար է խոսել Նիկոլի մտքի օրեցօր ավելի ցինիկ և անգրագետ գոհարերի մասին, բայց երեկ ԱԺ-ում տեղի ունեցածից հանրությունն առանձնացրեց երկուսը․
- Շուշին 90% ադրբեջանցիներով է եղել բնակեցված, ուստի և հայկական չէ,
- Նախկինում երբևէ այս քանակի գերիներ չեն վերադարձվել…
Անհնար է Նիկոլից ակնկալել բանականություն, բայց ճիշտ կլինի՝ գոնե հրամանատար Էրատոն նրան տեղեկացնի, օրինակ, Շուշիի կոտորածի մասին կամ գուցե հուշի, թե գերիներից քանիսն են վերադարձվել, իսկ քանիսն են դեռ թշնամու լծի տակ, այն էլ՝ ահաբեկչի կարգավիճակում…
Գուցե հրամանատար Էրատոն հիշեցնի, որ նախկինում մենք այս աստիճան ապիկար ղեկավար չենք ունեցել, որ հայրենիքը տարել է ծրագրած պատերազմի և պարտության…
Գուցե հրամանատար Էրատոն պատմի, որ Շուշին, Հադրութը, մեր հողն ու ջուրը, մեր զինվորներն ու հասարակ քաղաքացիները դեռ երկար կմնան գերության մեջ, քանի դեռ Փաշինյանների ընտանիքն արմատներով սերտաճել է կառավարական ամառանոցին, պետական պարգևավճարներին և իշխանական վայելքներին:
Չնայած հրամանատար Էրատոն ինչպե՞ս հուշի, նա զբաղված է, կյանքն է վայելում…
Ի դեպ, հուշեմ հրամանատարին և իր կյանքի հավատարիմ ուղեկցին՝ անգամ մեր հողն ուժ ունի, դավաճանությունն անպատասխան երբևիցե չի մնացել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել