«Հավանաբար, եկել է ժամանակը օբյեկտիվորեն և առանց ավելորդ հույզերի գնահատելու, թե ինչպես է ստացվել, որ պետական կառավարմանը բացարձակապես անընդունակ, ձախողված և անհաշվելի կորուստների համար պատասխանատու Հայաստանի իշխանությունը շարունակում է վայելել մեր քաղաքացիների որոշակի մասի վստահությունը:

(Թե որ մասն է դա, դժվարանում եմ ասել, և Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում անցկացվելիք արտահերթ ընտրությունները, ցավոք, օբյեկտիվ պատկեր չեն տա): Մեր այդ համաքաղաքացիներին ես կբաժանեի երեք տեսակի: 1/ 2018 թվականի հեղափոխությունը, որն այսօրվա պետական կրոնն է, դարձել է նաև որոշակի մարդկանց անձնական կրոնը: Փաստերը և նոր գիտելիքների ձեռք բերումն այդ մարդկանց չեն հետաքրքրում՝ կա հավատ, կա վստահություն:

Եթե մենք ժամանակի մեքենայի միջոցով կարողանայինք գնալ Հին Եգիպտոս և սկսեինք պատմել հարաբերականության տեսության և քվանտային ֆիզիկայի մասին, եգիպտացիները մեզ չէին հասկանա, որովհետև նրանք վստահ էին փարավոնների աստվածային բնույթի մեջ և հավատում էին կոկորդիլոսի տեսքով աստվածներին:

«Եկավ փրկիչ Նիկոլը, կերտեց Նոր Հայաստանը, բայց, ցավոք, ոչ բոլոր թալանչիներից կարողացավ խլել իրենց հարստությունները, և դրա համար մենք պարտվեցինք պատերազմում»՝ դա կրոն է, որն ունի օբյեկտիվ հիմքեր (տես՝ 3-րդ կետը), բայց որը չի ընդունում դրան հակասող որևէ տեղեկություն: 1995 թվականին Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում հազարավոր մարդիկ «տեսել էին», թե ինչպես են աստվածների արձանները կաթ խմում, և տասնյակ հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել տաճարների մոտ իրենց կժերով՝ աստվածներին «հյուրասիրելու» նպատակով:

Զանգվածային զգայախաբությունները (հալյուցիանացիաները) ուսումնասիրվում են հոգեբանների կողմից, և դրանց հիմքերից մեկն է, այսպես կոչված, «մեծամասնության կարծիքը»: Իսկ համացանցը և սոցիալական կայքերը զգայախաբություններ կերտելու հզոր միջոցներ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել