Factor.am-ը գրում է,

«Մենք հաղթած բանակ ենք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,- այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը և մոսկովյան հանդիպումը, Երանոսյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Այդ հարցին չեմ պատասխանում։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»,- ասաց նա։ Անդրադառնալով դիտարկմանը, որ նա նշում է՝ հաղթած բանակ ենք, սակայն ստորագրվեց փաստաթուղթ, որով պարտված կողմ ենք հանդիսանում, Երանոսյանը նշեց. «Թող Նիկոլը պատասխանի այդ հարցին»։

Դիտարկմանը, որ վարչապետն ասում է՝ այլընտրանք չկար, Երանոսյանն արձագանքեց. «Էդքան էր իր խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։

Անդրադառնալով Լևոն Երանոսյանին պատերազմի օրերին բերման ենթարկելու հանգամանքին՝ նրա պաշտպանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը բողոքարկել են Դատախազություն։

Մանրամասները՝ տեսանյութում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել