Ամերիկյան ֆուտբոլի «Փեթրիոթս» հռչակավոր ակումբի գլխավոր մարզիչը հրաժարվել է Թրամփի ձեռքից ընդունել ԱՄՆ նախագահական պարգևը։
Ինչո՞ւ։ Որովհետև քաղաքական անհամաձայնություն ունի Թրամփի հետ և որովհետև դրանից առաջ արժանապատվություն ունի։
Հետաքրքիր է. պատվի, արժանապատվության, հայրենասիրության և մարդկային որևէ որակի որևէ նշույլ ունե՞ն արդյոք բոլոր այն մանկուրտները, որ ազգային դավաճանի ձեռքից պաշտոններ են ստացել պատերազմից հետո։
Իհարկե չունեն։
Իսկ ինչո՞ւ չունեն։
Որովհետև որպես հասարակություն` մենք միայն պարծենկոտաբար ճոռոմաբանել ենք մեր արժեքների վերաբերյալ, բայց երեսուն տարի գնացել ենք անպատվանալու, անարժանապատիվ ստրուկների վերածվելու ճանապարհով։ Եվ կորցրել ենք մեր արժեքներն ու մեր դեմքը։
Երբ գիտակցում ես, որ մտքի տիտան չհանդիսացող ամերիկյան սպորտի վարպետն ավելի բարձր արժանապատվություն և պատիվ ունի, քան հայաստանցի մի սպորտային մեկնաբան կամ մի քանի տասնյակ այլ հայազգի գործիչ, հասկանում ես, որ պարտությունն այս դավաճանական սցենարով, թերևս, օրինաչափ էր։
Իրերի այդպիսի դրության պարագայում օրինաչափ է նաև հաջորդիվ մնացյալ երկրի կորուստը։
Մինչև հասարակությունը չգիտակցի, որ այդպիսի մարդիկ քաղաքացի և հայ կոչվելու իրավունք չունեն, մենք ոտքի չենք կանգնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել