Զգու՞մ եք , որ օխլոսապետին քննադատատելու, դատափետելու, նրա վրա զարմանալու և նրանից հիասթափվելու էլ տեղ չկա: Չկա ոչ սոլիդություն, ոչ քիչ թե շատ տակտ, և ոչ էլ հարգանք նրա նկատմամբ: Գումարած դրան սարկազմը, հայհոյանքն ու անեծքն արդեն դարձել են նորմա: Շատերի նյարդերն ու համբերությունն արդեն տեղի են տալիս, իսկ շատերը բնույթով շատ տոլերանտ լինելով նույնիսկ համաձայն են և պահանջում են նրա հեռացումը բռնի ուժի կիրառմամբ: Սա արդեն
ֆինիշն է ու դա արդեն վերածվել է առօրյա ժամանցի և զբաղմունքի, ինչին սովորել են շատերը: Բայց վատը գիտե՞ք ինչն է, որ ինքն էլ է դրան սովորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել