Նիկո՛լ, հերիք է մարդկանց մոլորեցնես քո բառախաղերով: Հիմա էլ քո կեղտոտ խաղերը գցում ես մեր ՏՂԵՐՔԻ ու իրանց թափված արյան վրա, թե բա՝ արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը:
Մեջբերում ստահակ ու դավաճան Նիկոլի վերջին գրառումից.
«Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հարց քեզ ստահակ Նիկո՛լ. արդյո՞ք պայմանագրի մեջ կար Շուռնուխը կամ Խծաբերդը և այլն...
Մեջբերում երկրորդ. «Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը:
Ասեմ քեզ, Նիկո՛լ, պայմանագրի 8-րդ կետի մեջ չկա «պատանդ» բառ, կա «ձերբակալված» անձինք, այս բառերը իմաստով շատ տարբեր են իրարից:
Կեղտոտ խաղերիդ վերջը գալու է ու շատ շուտով դու դատվելու ես ցմահ... Նիկո՛լ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել