Նոր որակի Ազգային ժողով էիք ուզո՞ւմ: Շնորհավոր, դուք ունեք այն…
Երբ իմքայլական Սասուն Միքայելանը ԱԺ նիստերի դահլիճում հարվածեց Էդմոն Մարուքյանին, և սկսվեց ծեծկռտուք, ես վրդովմունքս փորձեցի «մեղմել»: Դատապարտելով տեղի ունեցածը՝ ինքս ինձ համոզում էի՝ դե, Սասունը կռված է, պատերազմական ուղի է անցել և այլն:
Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, որևէ արդարացում չունի:
Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեքենայից իջավ, հարձակվեց, հայհոյեց և ծեծեց ցուցարարին: Որևէ ուղի, առավել ևս՝ «մարտական ուղի» չունեցող մեկը, ով պարտված կապիտուլյանտի թիմակիցն է, հարձակվեց իրենց հող ու ջրի համար պայքարի դուրս եկածների վրա…
Անդրանիկ Քոչարյանի մասին ընդհանրապես կլռեմ, միայն հիշեցնեմ, որ գյումրեցի եմ…
Նիկոլ, հավաքի թիմդ ու գնա, ամեն օրդ թանկ է նստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել