Եվրամիությունում դեկտեմբերի 27-ից մեկնարկում է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ТАСС-ը:

Թեև Եվրահանձնաժողովը մտադիր էր պատվաստումը սկսել եվրոպական երկրների համար միևնույն օրը՝ որպես խորհրդանշական քայլ, սակայն չհաջողվեց. մի կողմից՝ պատվաստանյութի մատակարար ընկերությունների հետ լոգիստիկ խնդիրների պատճառով, հետո՝ եվրոպական որոշ գործիչների քաղաքական հավակնությունների հետևանքով: Դրա հետևանքով պատվաստումները տարբեր երկրներում կմեկնարկեն դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում: 

Առաջին փուլում եվրոպական երկրներից յուրաքանչյուրն ի վիճակի կլինի պատվաստմամբ ապահովել մոտ 5000 մարդու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել