Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին։ Ու դա անում են լուրջ դեմքով: Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.

1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում, այսինքն՝ ճանաչումից հրաժարում:
2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։
3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:
4. ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:
5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
6. Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:

Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար:

Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ ավելի լավ է չսկսեն:

Չնայած, եթե 6-րդ կետն արել են, մնացածն էլ կանեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել