Ամեն ինչ շատ պարզ է և աներևակայելի հստակ։ Այսօր մենք ունենք երեք Հայաստան։
Առաջինը հանուն ապագայի պայքարող Հայաստանն է. ուրբաթ երեկոյի՝ երեկվա Հայաստանն է։ Լույսի, հավատի, ցավի և ապագայի Հայաստանը։ Խաչը պարզած ու իր խաչը կրող մարդկանցով։ Երթ, որ նման էր ուխտագնացության, մոմերով, որ խորհրդանշում էին 5000 հանգչած հոգիները։ Առանց ձևականության, առանց պաթոսի ու պարտադրանքի, ողբերգության ընկալմամբ ու քաղաքացիական ինքնագիտակցությամբ։ Դա հարգանքի ու արժանապատվության գործողություն էր։
Երկրորդն այսօրվա առաջին կեսի Հայաստանն է՝ զոռբա, արյունոտ, լաչառ, անհավատ։ Վարչական ռեսուրսով, կամազուրկ, անսկզբունք խուլիգանների խումբ, որը, գերեզմանների վրա քայլելով, հրահանգով գոռում էր «Նիկոլ վարչապետ»՝ ոտնատակ տալիս հերոսների դեռ տաք գերեզմանները։ Ամբոխն իր ներկայությամբ պղծեց տղաների շիրիմները։ Եվ այդ գոռոցի ներքո ու զրահաբաճկոնների տակ քայլում էր երկրի թիվ 1 դավաճանը։ Հայի վերջին տականքը, մեր բոլոր մեղքերի գլխավոր մարմնացումը, հայերից վատագույնը։ Նա սպանեց մեր զինվորներին ու այսօր ապականեց նրանց գերեզմանները՝ սպանելով նրանց ևս մեկ անգամ։
Կա երրորդ Հայաստանը՝ հարմարվող, վախեցող և սպառող։ Այդ երրորդ Հայաստանը հայտարարել է, որ սա քաղաքական պայքար է, որին չի ցանկանում մասնակից լինել, բայց համառորեն չի նկատում գերեզմանում «Նիկոլ, վարչապետ» ոռնացողներին։ Այդ նույն Հայաստանը ասում է՝ սա քաղաքական պայքար է և չի նկատում, որ թշնամին մոտեցավ Սյունիքին։ Այդ նույն Հայաստանը տոնական գնում անող, զեղչերի մասին խոսող, Ամանորին նախապատրաստվող, սրճարաններում զրուցողներն են։ Հայաստան, որ չի նկատում, որ հաշված շաբաթներ անց սրճարանում սուրճ խմելն անգամ աներևակայելի շռայլություն է լինելու, քանի որ ոչ փող է լինելու, ոչ էլ սրճարան։ Նրանք ապրում են հույսով։ Նրանք հույս ունեն, որ սա ընդամենը քաղաքական պայքար է, որ պատերազմն ավարտվել է և հիմա ամեն ինչ տեղը կընկնի։ Պետք է չնկատել, չլսել, չխոսել և ամեն ինչ կանցնի։ Կհարթվի ու կգնա։
Չի՛ հարթվելու։ Չի՛ վերանալու։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ձեր զեղչերը շուտով կվերանան, ձեր սրճարանները շուտով կփակվեն, տոները կանհետանանան։ Որովհետև դուք ոչ թե որոշել եք չզբաղվել քաղաքականությամբ, այլ իրականում որոշել եք անտերության մատնել երկիրը, թողնել երկիրը դավաճանին ու նրա բանդային։ Դուք, հարգելի ապաքաղաքական Հայաստան, իրականում հայտարարել եք՝ մենք պատրաստ ենք ինքնակործանման։
Իսկ երբ ձեզ այդ մասին հիշեցնեն, չասե՛ք, որ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում։ Սա այլևս ու վաղուց քաղաքականություն չէ։ Ու երբ ձեզ ցույց կտան կադրերը, թե ինչպես էր Նիկոլի ամբոխը տղաների թարմ գերեզմանների վրա հրահանգով գոռում՝ «Նիկոլ, վարչապետ», հիշեք. դուք էիք, որ թույլ տվեցիք կործանել Հայաստանը։
Այսօր մեր հավաքական բարոյականությունն ու արժանապատվությունը հավասարեցվեց զրոյի։ Այսօր սգո օր չէր։ Այսօր սև օր էր։ Այսօր գետինը մտնելու օր էր։ Այսօր համազգային խայտառակության օր էր։ Սովորական մի տականք ևս մեկ անգամ խայտառակեց մի ամբողջ ազգ, մեկ օրում սևացրեց մի ամբողջ հայրենիք։
Image may contain: 7 people, people on stage and crowd
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել