Ավելի քան վստահ եմ, որ դավաճան Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ։ Շատ անկեղծ եմ ասում՝ որևէ ծանոթ մարդու չեմ ուզում այնտեղ տեսնել։ Անկախ իրենց այնտեղ գնալու շարժառիթից՝ համարելու եմ, որ այդ երթի ամեն և յուրաքանչյուր մասնակից իր լուման է ներդնում մեր Հայրենիքի հանձնման կեղտոտ գործին։ Դրա համար չեմ ուզում որևէ ծանոթ տեսնել այնտեղ։ Փնտրելու եմ, իհարկե, բայց հուսով եմ՝ չեմ գտնի։
Փոխարենը իմ բոլոր ծանոթներին, ընկերներին ու հարազատներին սպասելու եմ Ազատության հրապարակում։ Վաղը ժամը 15։00-ին այնտեղ կմեկնարկի հիշատակի հանրահավաքը, որին կհաջորդի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորչի տաճար։
Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կորոշեն այս օրհասական օրերին կանգնել դավաճանի կողքին, թող լավ իմանան, որ բոլորին անուն առ անուն ֆիքսելու ենք, հետո սերնդեսերունդ պատմենք խայտառակ մի դավաճանության պատմություն, որի մասնակիցը դարձան դավաճան վիժվածքի հետևից քայլողները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել