Շուշին և Հադրութը հանդիսանում են Արցախի Հանրապետության տարածքներ, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից❗️
Աշխարհը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ուստի Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից թշնամուն հանձնվող տարածքները Հայաստանինն են, որոնք Ադրբեջանն օկուպացրել է դավաճան նիկոլի միջոցով❗️
Դավաճանության ցայտուն օրինակ է, որ պարտությունից հետո թշնամուն են հանձնվում նաև տարածքներ Հայաստանից՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Արցախի և Հայաստանի դիվանագիտությունը մահացել է❗️
Ակնհայտ է, որ դավաճանը հեռանալու է, սակայն մինչ այդ պարտադիր է, որ հայկական լոբբինգն աղաղակի, որ Ադրբեջանն օկուպանտ է և օկուպացրել է Արցախի Հանրապետության Շուշի և Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վաձոց Ձորի մարզերից որոշ տարածքներ։
Այս մասին անհրաժեշտ է բարձրաձայնել միջազգային արենաներում՝ հնարավորինս արագ։
Հ.Գ. Հարգարժան ընդդիմադիր ընկերնե՛ր, (անկախ կուսակցական պատկանելությունից) անհրաժեշտ է օր առաջ բարձրաձայնել թշնամու կողմից հայկական հողերի օկուպացիայի մասին և հստակ պահանջներ ներկայացնել թշնամուն՝ հակառակ դեպքում ռազմական ճանապարհով ազատագրելու պայմանով‼️
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել